Ես թագուհի եմ, բայց նաև կին եմ և մայր»: - Եղիսաբեթ թագուհի
Վինձորի արքայադուստր Էլիզաբեթը երբեք չէր մտածում, որ այդքան վաղ տարիքում թագուհի կդառնա: Քսանհինգ տարեկանում նա երջանիկ կին և մայր էր, փորձում էր հավասարակշռել իր ընտանիքը և իր պարտականությունները որպես արքայադստեր: Սակայն հոր՝ քաղցկեղից հանկարծակի մահվան լուրը տակնուվրա արեց Էլիզաբեթի կյանքը. այժմ նա պետք է գահ բարձրանա և դառնա ամենամեծ պատմություն ունեցող երկրի խորհրդանիշը՝ հրաժարվելով անձնական նկրտումներից ու հավակնություններից։ Բայց «Թագը» սերիալը, որը վերջին տարիներին արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, միայն այս մասին չէ. Սա, առաջին հերթին, Էլիզաբեթի և նրա ամուսնու՝ Ֆիլիպ Մաունթբեթենի հարաբերությունների պատմությունն է։
English
Русский







