Alibaba: Տունը, որը կառուցեց Ջեք Ման

(0)
Հեղինակ: Կլարկ Դունկան
Ժանր: Կենսագրական
Հրատ. տարեթիվ: 2019
Էջերի քանակ: 288
Լեզու: Ռուսերեն

Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում է արժանահավատ, գրավիչ պատմություն Alibaba-ի վերելքի մասին: Կլարկը պատմում է Alibaba-ի «հեքիաթը» Չինաստանում ընթացող տնտեսական ու սոցիալական հսկայական փոփոխությունների ֆոնին՝ լույս սփռելով առևտրային ոլորտում նմանը չունեցող տիտանի վրա այնպես, ինչպես մինչ այդ երբեք չի արվել:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ