loading
Image-Description
Գաղտնիության քաղաքականություն

“Սույն գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ տեղեկատվություն է պահանջվում, երբ Դուք օգտվում եք մեր ծառայություններից, թե ինչու ենք մենք հավաքում այդ տեղեկությունը եւ ինչպես ենք մենք այն օգտագործում:”

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետեւյալ միջոցներով.

  • Երբ գրանցվում եք arminehslibrary.am կայքում:
  • Երբ ամրագրում եք գիրք arminehslibrary.am կայքից:
  • Երբ լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը։
  • Երբ այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/ տվյալ, որը մեր կողմից մշակվում է։ Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը եւ օգտագործմանը:

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում եւ նման փոփոխությունից հետո կայքից օգտվելու դեպքում Դուք համաձայնում եք փոփոխված տարբերակին:

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:

Մենք հավաքագրում ենք գրանցման ժամանակ կամ հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող եւ «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները):

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, հաշվի վավերականացման, հայտերի լրացման կամ կայքից որեւէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետեւյալ նպատակներով.

  • Անձի նույնականացման եւ ծառայությունների տրամադրման համար։
  • Իրազեկող տեղեկատվության տրամադրման համար։
  • Մեր ծառայության օգտագործումը վերահսկելու համար
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար:
  • Թիրախավորված գովազդ տեղադրելու համար:
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում եւ հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն եւ պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Մենք օգտագործում ենք «Cookie»-ները.

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու եւ հիշելու համար։
  • Գովազդին հետեւելու համար։
  • Կայքի գործածության եւ այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման եւ նոր գործիքների մշակման համար:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մեզ հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն եւ պաշտպանված է օրենքով: Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:

Ձեր անձնական տվյալները կարող են հրապարակվել կամ տրամադրվել համապատասխան մարմիններին՝ իրավական պարտավորությունների կատարման, գրադարանի իրավունքներն ու սեփականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու նպատակով։

Ձեր իրավունքները

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:

Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել ծառայություններ: Բացի այդ, նշենք, որ անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների եւ գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է

Դուք իրավունք ունեք դիմել գրադրանին՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն: