Հաճախ տրվող հարցեր
Արմինեի գրադարանի առաքելությունն է զարգացնել ընթերցանության և շարունականան կրթության մշակույթը, նպաստել Հայաստանում գրքասեր համայնքի ձևավորմանը՝ կիսվելով այն գրականությամբ, որը կարդում էր Արմինեն։Արմինեի գրադարանը համալրվել է հենց այնպիսի գրքերով, որոնք ինքն էր սիրում կարդալ և կիսվել ընկերների հետ։ Առանձնացրել ենք գրքերի 3 շարք՝
  1. Հայրենասիրական
  2. Մասնագիտական
  3. Անձնային զարգացման
Արմինեի գրադարանը բաց է բոլորի համար․ գրքերից կարող է օգտվել ցանկացած ոք, ով կսիրի Արմինեի գրքերը։Գիրք վերցնելու համար անհրաժեշտ է
  1. Գրանցվել համակարգում
  2. Ընտրել գիրքը
  3. Գրանցել վերցնելու ժամկետը

Գրադարանից անվճար կարող են օգտվել բոլոր գրքասերներն ու ընթերցասերները։
Գրադարանից գիրք վերցնելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Յուրաքանչյուր գրանցված ընթերցող կարող է վերցնել մեկ գիրք, որը վերադարձնելուց հետո շարունակել օգտվել գրադարանից։
Գրքերը տրվում են 14 օր ժամկետով, անհրաժեշտության դեպքում ժամկետը հնարավոր է երկարացնել միայն մեկ անգամ:
Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին:
Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել:
Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է տասնօրյա ժամկետում գրադարանին վերադարձնել նույն գրքից: