loading
Image-Description
Արմինե Գրիգորյան

Արմինե Գրիգորյանը ծնվել է 1989թ․ մարտի 29-ին Գյումրիում։ Ստացել է բանասիրական կրթություն, ապա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ուսումնասիրել է ծրագրավորում, որտեղից էլ սկիզբ է առել իր մասնագիտական ուղին։ 2015 թվականից մասնագիտացել է կառավարման համակարգերի ավտոմատացման մեջ՝ դառնալով իր ոլորտում լավագույն մասնագետներից մեկը։ Մեծ է նրա նեդրումը Գյումրիում ծնված տեխնոլոգիական ստարտափը հանրապետական մասշտաբի հասցնելու գործում։

Ցավոք, 2023 թվականին Արմինեն անժամանակ հեռացավ կյանքից։

Պատասխանատու, պահանջատեր և շարունակաբար կրթվող․ այսպիսին էր Արմինեն որպես աշխատակից։

Արմինեն վստահելի ընկեր էր, լավ խորհրդատու, միշտ պատրաստ էր իսկական ընկերոջ հետ պայքարել դժվար պահերին և կիսել ուրախությունը։ 

Նա առանձնանում էր հայրենասիրությամբ, կրթելու և կրթվելու անընդհատ մղումով։ Արմինեն նաև շատ բարեգործություններ էր անում՝ անվճար դասավանդելով և օգնելով կարիքավոր ընտանիքներին։

Արմինեի երազանքներից մեկը սեփական գրադարան ունենալն էր, որն իրականություն դարձավ Արտակ Գևորգյանի նախաձեռնությամբ։ Գրադարանը ոչ միայն ապրեցնում է Արմինեի անունը, այլև Գյումրիում տարածում է նոր մշակույթ գրքի ու ընթերցանության հանդեպ։