Սրճարան աշխարհի եզրին

(2)
Հեղինակ: Ջոն Պ․ Ստրելեքի
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2020
Էջերի քանակ: 136
Լեզու: Հայերեն

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լինե իմասավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարևոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները և բացվել երջանիկ փոփոխությունների համար։

Հաճախորդների կարծիքները

  • Եթե դեռ առաջին անգամ եք մոտիվացիոն գիրք ընթերցում, սկսեք այս գրքից, իսկ եթե մի քանիսը արդեն ընթերցել եք, հաստատ այդքան էլ չեք տպավորվի կամ միգուցե հիասթափվեք։ Բայց իհարկե, արժե կարդալ։

    Ալվարդ Չարխիֆալաքյան, 22/02/2024 00:13:18
  • Հիանալի գիրք, հիանալի մտքեր:

    Գոհար Մանուկյան, 10/12/2023 14:16:59