Չեմպիոնների միտքը․ Ինչպես են մտածում, մարզվում և հաղթում մեծագույն մարզիկները

(0)
Հեղինակ: Ջիմ Աֆրեմով
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2017
Էջերի քանակ: 216
Լեզու: Ռուսերեն

Մարդկանց միջև ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները, և յուրաքանչյուրն ունակ է զարգացնել այն հատկանիշները, որոնք մենք բարձր ենք գնահատում ուրիշների մեջ։ Ինչո՞ւ պարզապես փորձել կրկնօրինակել դրանք, եթե կարող եք առավելագույնս իրացնել սեփական ներուժն ու տաղանդները և հասնել ձեր սիրելի մարզիկների մակարդակին։ Առաջնորդվելով այս սկզբունքով և աշխատելով ողջ եռանդով՝ դուք կերտում եք ձեր սեփական չեմպիոնին և հասնում կատարելության։ Ձեր հիմնական նպատակն է՝ զարգացնել չեմպիոնական մտածելակերպ։ Եթե ցանկանում եք ունենալ լավագույններից լավագույնների արդյունքները, ապա պետք է նաև մտածել նրանց պես։ Այս գրքի յուրաքանչյուր գլուխ ներկայացնում է կարևոր մարտավարություններ, որոնք կօգնեն ձեզ հոգեբանական հաղթանակներ տանել, այսինքն՝ ի սկզբանե դուք կսկսեք մտածել և գործել ճիշտ հունով։ Հաղթական մոտեցումներն ու մեթոդները օգտակար հմտություններ են, որոնք անփոխարինելի կլինեն ինչպես բիզնեսում և գիտական ոլորտում, այնպես էլ առօրյա կյանքում։

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ