Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին

(1)
Հեղինակ: Ռոբին Շարմա
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2019
Էջերի քանակ: 224
Լեզու: Հայերեն

Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից եւ փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Ի՞նչ է իրական հաջողությունը, եւ ինչպես կարելի է դրան հասնել: Կարելի՞ է ձեռք բերել երջանկություն, որը կախված չլինի մասնագիտական աճից կամ համաշխարհային ճգնաժամերից: Ինչպե՞ս ազատվել վաղվա օրվա մասին մշտական մտահոգությունից եւ հաճույք ստանալ յուրաքանչյուր ապրած օրվանից: Ինչպե՞ս գտնել սեփական կոչումն ու առաքելությունը:
Այս բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել աշխարհի շատ երկրներում բեսթսելլեր դարձած այս գրքում: Նախկին միլիոնատեր Ջուլիան Մենթլի հետ Ռոբին Շարման հրավիրում է ընթերցողին զարմանալի մի ուղեւորության դեպի Սիվանա՝ երկիր, որտեղ իրականանում են երազանքները:
Գրքում հեղինակը շեշտադրել է այն փաստը, որ հաջողակ բիզնեսում կարեւոր են ոչ միայն առաջնորդի հատկությունները, այլեւ ընտանիքի ու հարազատների մասին հոգ տանելը:

Հաճախորդների կարծիքները

  • Հիանալի գիրք, հիանալի մոտիվացիա, հիանալի աշխատանք ցանկացած տարիքում յուրովի հասկանալու համար։

    Ալվարդ Չարխիֆալաքյան, 22/02/2024 00:10:44