Ագաթա Քրիստիի «Հայելին հանկարծ փշրվում է» դետեկտիվ վեպը տպագրվել է 1962 թվականին: Սեյնթ Մերի Միդում առանձնատուն են ձեռք բերում հայտնի դերասանուհի Մարինա Գրեգը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Ջեյսոն Ռադը: Նրանց կազմակերպած ընդունելությունը վերածվում է ողբերգության, երբ հանկարծակի մահանում է հյուրերից մեկը՝ Հիթեր Բեդքոկը: Երբ պարզվում է, որ տեղի ունեցածը թունավորում է, ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում: Գործի է անցնում միսս Մարփլը՝ օգտագործելով իր բնատուր խորաթափանցությունը և դիտողականությունը: Ագաթա Քրիստին վարպետորեն կարողանում է ընթերցողին լարվածության և անորոշության մեջ պահել մինչև վերջին պահը: Վեպում սիմվոլիկ նշանակություն ունի լորդ Թեննիսոնի «Լեդի Շալոտ» բանաստեղծությունը: Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների:
Հայելին հանկարծ փշրվում է
(0)
Հեղինակ:
Ագաթա Քրիստի
Ժանր:
Դետեկտիվ
Հրատ. տարեթիվ:
2025
Էջերի քանակ:
296
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







