Ամերիկացի հեղինակ Րիք Րիորդանի «Ամառային սուրը» գիրքը, որը հիմնված է Նորսի դիցաբանության վրա, «Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները» շարքի առաջին վեպն է, որը լույս է տեսել 2015 թվականին: Իրադարձությունների մասին պատմում է գրքի հերոսը՝ 16- ամյա որբ ու անօթևան կիսաստված Մագնուս Չեյսը: Մահանալով և որպես ինհերյալ հայտնվելով Նորսերի հանդերձյալ աշխարհում, Մագնուսը հայտնաբերում է, որ ինքը Նորսերի Աստվածություններից մեկի՝ Ֆրեյդի որդին է: Նա նաև հասկանում է, որ հենց ինքն է պարտավոր ամրացնել Ֆենրիս գայլի թոկը, որպեսզի վերջինս չկարողանա ազատվել իր կապանքներից և կործանել աշխարհը:
Գրքում կան բազմաթիվ պատմություններ կապված Ասգարդի աստվածների, գայլերի, Ահեղ Դատաստանի օրվա հետ: Մագնուսը մշտապես հայտնվում է դժվար երկընտրանքների առջև, իսկ երբ կրակի հսկան հարձակվում է քաղաքի վրա, նա անվարան որոշում է սեփական կյանքի գնով փրկել հարյուրավոր անմեղ մարդկանց, ինչի հետևանքով էլ հայտնվում է Վալհալայում՝ հերոսի մահով զոհվածների հանդերձյալ կյանքում: Ինչպես հեղինակն է ասում՝ «Երբեմն նոր կյանք սկսելու միակ ճանապարհը մեռնելն է»:
Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Այն շարունակաբար եղել է The New York Times –ի և Amazon-ի Best Seller ցուցակում: Վեպն արժանացել է 2015 թվականի միջին և բարձր դասարանների մանկական գրականության Goodreads Choice մրցանակին:
Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները. Ամառային սուրը
(0)
Հեղինակ:
Րիք Րիորդան
Ժանր:
Դետեկտիվ
Հրատ. տարեթիվ:
2019
Էջերի քանակ:
488
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







