Արկածասեր քառյակը ճանապարհորդում է դեպի Հայաստանի կապուտաչյա մարգարիտը՝ Սևանա լիճը։ Այս անգամ երեխաներին սպասում է խորհրդավոր ստորջրյա աշխարհ՝ իր գաղտնիքներով ու զարմանահրաշ բացահայտումներով։ Հերոսները հնարավորություն են ունենում բացահայտելու ջրային աշխարհի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Արկածների ընթացքում նրանք սովորում են գնահատել բնությունը և հոգատար լինել շրջակա միջավայրի նկատմամբ։