Աշխարհի մեծագույն վաճառականը 1

(1)
Հեղինակ: Օգ Մանդինո
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2019
Էջերի քանակ: 112
Լեզու: Հայերեն

«Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին։ Բայց նա կարողացել է հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները:
​Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Հաճախորդների կարծիքները

  • Հեքիաթային սյուժեով, գեղեցիկ ու բարի գիրք էր։ Արագ կհասնեք վերջին և ինձ թվում է մինչև 15 տարեկաններին է հարմար։

    Ալվարդ Չարխիֆալաքյան, 22/02/2024 00:08:51