Ի՞նչն է ղեկավարին դարձնում արդյունավետ։ Ինչպես նշում է Փիթեր Դրաքերը, գործադիրի հիմնական առանձնահատկությունը «ճիշտ գործեր կատարելու» կարողությունն է։ Սա հաճախ նշանակում է տեսնել այն, ինչը մյուսները բաց են թողնում, և խուսափել անարդյունավետ գործողություններից։ Միայն խելքը, երևակայությունը և գիտելիքները բավարար չեն՝ առանց այն հմտությունների, որոնք դրանք վերածում են իրական արդյունքների։
«Արդյունավետ ղեկավարը» գրքում բիզնեսի և կառավարման ոլորտում իր հարուստ փորձի միջոցով Փիթեր Դրաքերը ցույց է տալիս գործադիրի առանձնահատուկ հմտությունները և նոր տեսանկյունից է ներկայացնում առաջին հայացքից հասարակ թվացող բիզնես իրավիճակները։
English
Русский







