Տրամադրության վերելակը

(0)
Հեղինակ: Լարի Սեն
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2022
Էջերի քանակ: 264
Լեզու: Հայերեն

Անկանխատեսելի ու անվերահսկելի փոփոխություններով լի այս աշխարհում տրամադրության փոփոխությունները սովորական երեւույթ են: Մարդիկ գիտեն, որ տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Մարդիկ հաճախ փորձում են ճնշել իրենց ապրումներն ու խուսափում են տրամադրության վերելակից: 

Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը եւ նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մենք հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ եւ հուսառատ: Ստորին հարկերում մենք ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող եւ պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ եւ պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ հետեւյալը. առանց տրամադրության վերելակի չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքեւից: 

Պետք է գիտակցենք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը եւ մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ