Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները

(0)
Հեղինակ: Շոն Քովի
Ժանր: Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ: 2021
Էջերի քանակ: 296
Լեզու: Հայերեն

Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում:

Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաև դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների և սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով և դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ