Անհատական MBA

(0)
Հեղինակ: Ջոշ Քաուֆման
Ժանր: Բիզնես
Հրատ. տարեթիվ: 2022
Էջերի քանակ: 416
Լեզու: Հայերեն

«Անհատական MBA»-ը միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական գրաֆիկով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները՝ քիչ ծախսով և անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու: Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝ • ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն, • ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, • ինչպես զրոյից բիզնես սկսել, • ինչպես բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից, • ինչպես օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար: Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով և գտնելով այն գիտելիքը, հմտությունները և փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար: Կարդացեք «Անհատական MBA»-ը և կսովորեք սկզբունքներ, որոնք բիզնեսի գիտակները յուրացնում են մի ամբողջ կյանք անցնելով փորձությունների և սխալների միջով:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ

Ընթերցողները նաև նախընտրում են