Թքած ունենալու նուրբ արվեստը

(1)
Հեղինակ: Մարկ Մենսոն
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2016
Էջերի քանակ: 256
Լեզու: Հայերեն

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Հաճախորդների կարծիքները

  • Եթե չունեք գրքի կարիքը պարզապես մի' կարդացեք։ Գիրքը, եթե ճիշտ ժանամանակին չի հայտվել ձեր կյանքում ապա ձեզ դուր չի գա և գրքի գաղափարը չեք կարողանա հասկանալ։

    Ալվարդ Չարխիֆալաքյան, 22/02/2024 00:02:16