Առաջին 6-7 տարին անցել է տարբեր աղբյուրներից առանցքային նյութերի հավաքագրմամբ՝ հանդիպումներ, դասախոսություններ, կրթական նյութերի ուսումնասիրություն։ Հեղինակն իր մոտ նշումներ է արել՝ հաճախ սեփական մոտեցումներն ու վերաբերմունքն էլ ավելացնելով և արդյունքում ամբողջությամբ լցնելով 2 նոթատետր, որոնց բովանդակությունն էլ հիմք է հանդիսացել գրքի ստեղծման համար։
Գրքի մասին խոսելիս Վահրամ Միրաքյանը նշում է՝ նպատակ է ունեցել ստանալու ձեռնարկ, որն առօրյայում միշտ բիզնես ոլորտի բոլոր աշխատակիցների և գործարարների ձեռքի տակ կլինի, գիրք, որտեղ նրանք կկարողանան գտնել ինչպես հասարակ խնդիրների, այնպես էլ երկարաժամկետ և խորքային հոգեբանական, ռազմավարական կամ մշակութային հարցերի լուծումեր։
English
Русский







