Երբ 1955-ին Գալուստ Գյուլբենկյանը 86 տարեկանում ավարտեց իր երկրային ճամփորդությունը, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր։ Ունենալով Իրաք Փեթրոլիումի 5 տոկոս բաժնետոմսերը՝ նա նավթային բիզնեսում հայտնի էր որպես «Պարոն 5 տոկոս»: Ստամբուլի հարուստ վաճառականի որդին կես դար շարունակ նավթային գործարքներ է կնքել ամենաբարձր մակարդակով՝ առանց հրապարակայնացնելու իր բիզնես շահերն ու կապերը ասիական և եվրոպական շուկաների առևտրային գործառնությունների լաբիրինթոսում։ Իմանալով նավթային աշխարհի բոլոր նրբությունները և ունենալով բազմաթիվ կապեր՝ նա հաճախ լուծում էր գերտերությունների միջև ծագած հարցերը։ Գիրքը ներկայացնում է Գալուստ Գյուլբենկյանի բարդ ու բազմակողմանի կյանքը։ Սա մի մարդու կյանքի պատմությունն է, ով բոլորից լավ է նպաստել ժամանակակից նավթարդյունաբերության զարգացմանը:
Պարոն հինգ տոկոսը
(0)
Հեղինակ:
Ջոնաթան Քոնլին
Ժանր:
Կենսագրական
Հրատ. տարեթիվ:
2019
Էջերի քանակ:
432
Լեզու:
Ռուսերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







