Չորս ընկերների նոր արկածը կապված է Հայաստանի բնության և քարե հրաշքների հետ։ Նրանք բացահայտում են քարերի յուրահատուկ աշխարհը՝ ծանոթանալով բնության ստեղծած անկրկնելի ձևերին ու քարե հուշարձաններին։ Յուրաքանչյուր բացահայտում դառնում է նոր հետաքրքրության և զարմանքի առիթ։ Գիրքը երեխաներին ծանոթացնում է Հայաստանի բնության ու մշակութային ժառանգության գեղեցկությանը՝ զարգացնելով դիտողականությունն ու ճանաչողական հետաքրքրությունը։