Այս անգամ արկածասեր քառյակի ճանապարհը տանում է դեպի Թռչկանի գեղեցիկ ջրվեժ։ Գույնզգույն քարը դառնում է նոր առեղծվածի և հետաքրքիր իրադարձությունների կենտրոն։ Հերոսներին սպասում են բացահայտումներ, փորձություններ ու անակնկալներ։ Ճանապարհորդությունը երեխաներին ծանոթացնում է Հայաստանի բնության հարստություններին՝ միաժամանակ զարգացնելով նրանց հետաքրքրասիրությունն ու երևակայությունը։