Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է: Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը: Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք... Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…
Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ
(0)
Հեղինակ:
Նարինե Աբգարյան
Ժանր:
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ:
2022
Էջերի քանակ:
320
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







