Ապակե մեծ վերելակի ներսում Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն իր ամբողջ ընտանիքով, շոկոլադի գործարանից հազար ոտնաչափ բարձր, իրենց քեֆին լող են տալիս։ Աշխարհն ասես ոտքերի տակ փռված լինի։ Այնինչ՝ տիեզերքում մենակ չեն. ամերիկյան առաջին Տիեզերահյուրանոցն արդեն տիեզերք է ժամանել։ Իսկ դրա մեջ վխտում են որդնթագցի ճլեպները՝ տիեզերքի ամենաբիրտ, ամենավայրագ, ամենադժնդակ ճիվաղները։ Հարա՜յ-հուրու՜յ, բռնվեք՝ ով ինչից կարող է։ Միայն Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն են ի զորու արյունարբու ճլեպների ավերածությունը կանգնեցնել։
Չարլին և ապակե մեծ վերելակը
(0)
Հեղինակ:
Ռոալդ Դալ
Ժանր:
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ:
2022
Էջերի քանակ:
216
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







