Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց 'վրա' հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:
Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները
(0)
Հեղինակ:
Աստրիդ Լինդգրեն
Ժանր:
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ:
2021
Էջերի քանակ:
136
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







