Սպանություն Միջագետքում

(0)
Հեղինակ: Ագաթա Քրիստի
Ժանր: Դետեկտիվ
Հրատ. տարեթիվ: 2022
Էջերի քանակ: 312
Լեզու: Հայերեն

«Սպանություն Միջագետքում» վեպը Ագաթա Քրիստիի՝ դետեկտիվ ժանրի հերթական գլուխգործոցն է: Առաջին անգամ հրատարակվել է 1936թ. Մեծ Բրիտանիայում, նույն տարում՝ ավելի ուշ, Միացյալ Նահանգներում: Վեպն Ագաթա Քրիստին նվիրել է Իրաքի և Սիրիայի իր հնագետ ընկերներին: Իրադարձությունները պտտվում են Իրաքում հնագետների արշավախմբի ղեկավարի կնոջ՝ Լուիզ Լեյդների շուրջը: Վերջինս ժամանակ առ ժամանակ մահվան սպառնալիքներով լի անանուն նամակներ է ստանում: Ի վերջո, ամուսինը գտնում է նրան իր սենյակում՝ սպանված: Հերթական անգամ սպանության առեղծվածի հանգուցալուծումը հանձն է առնում բոլորին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն, որ տարօրինակ պատահականությամբ հայտնվում է Իրաքում: Առաջին սպանությանը, սակայն, հաջորդում է երկրորդը՝ մարդասպանի մասին կարևոր տեղեկություններ հայթայթած վկայի սպանությունը: Եվ Էրքյուլ Պուարոն, գործի դնելով իր փոքրիկ գորշ բջիջները, առանց որևէ փաստի առկայության կարողանում է բացահայտել սպանության առեղծվածը՝ ապավինելով իր հարուստ փորձին ու մարդկային հոգեբանության մասին գիտելիքներին:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ