Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու: Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:
Համավարակ
(0)
Հեղինակ:
Պաոլո Ջորդանո
Ժանր:
Պետք է կարդալ
Հրատ. տարեթիվ:
2021
Էջերի քանակ:
144
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







