Հրթիռագետները աշխարհին նայում են հատուկ ոսպնյակի միջոցով. Աստղաֆիզիկոս, տիեզերական թռիչքների մասնագետ և «Մտածիր Իլոն Մասկի պես» աշխատության հեղինակ Օզան Վարոլը դա գիտի անձամբ: Իր դեբյուտային գրքի էջերում նա խոսում է մտածողության ռազմավարությունների մասին, որոնք հրթիռային գիտնականներն օգտագործում են հաջողությամբ կյանքի կոչելու այն, ինչ նախկինում անհնար էր թվում:
Ինչո՞ւ չպետք է պայքարենք անորոշության դեմ։ Ինչպե՞ս դադարել մտածել սովորական մարդու նման: Հնարավո՞ր է ձախողվել և դեռ հասնել հաջողության: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք այս գրքի էջերում:
Դրա շնորհիվ դուք կսովորեք գործել անորոշության պայմաններում, կասկածի տակ դնել մտածողության հաստատված մոդելները, ճիշտ հետևություններ անել հաջողություններից և ձախողումներից, դնել հավակնոտ նպատակներ։ Ներկայացված նյութը կփոխի ձեր տեսակետը շատ բաների նկատմամբ, կօգնի ձեզ բեկում մտցնել թե՛ մասնագիտական, թե՛ առօրյա կյանքում, և հնարավորություն կտա փոխել աշխարհն ինքը։
English
Русский







