«Ամբոխների հոգեբանությունը». Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է ՖԵԼԻՔՍ Ալկանի 1905-ի հրատարակությունից։
Ամբոխների հոգեբանությունը
(0)
Հեղինակ:
Գյուստավ Լը Բոն
Ժանր:
Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ:
2021
Էջերի քանակ:
254
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







