«Վերջին ճանապարհը» գրքի շնորհանդես
08/02/2026 02:00 pm
Փետրվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Արմինեի գրադարանում տեղի կունենա Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարան» շարքի նոր՝ «Վերջին ճանապարհը» գրքի շնորհանդեսը։
Սա նոր ձևաչափ է Արմինեի գրադարանի համար և առաջին հանդիպումը մանկապատանեկան ժանրի հեքիաթային աշխարհում։ «Վերջին ճանապարհը» Անիի ու Դավիթի ամենակարևոր և վերջին ճամփորդության մասին է` դեպի հայ ազգի պատմական և հզոր անցյալ:
Ամբողջ շնորհանդեսը ողողված է լինելու պատմական և թագավորական շնչով։
Ձեզ սպասում են զանազան խաղեր, բազում նվերներ ու անմոռանալի հույզեր։
Շնորհանդեսի կազմակերպիչներ՝ Արմինեի գրադարան, Դավինչի հրատարակչություն։
English
Русский