«Մարզվիր և հաջողիր» գրքի շնորհանդես․ Հանդիպում Նազիկ Ավդալյանի հետ
Արմինեի գրադարանի, Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրու մասնաճյուղի և Newmag հրատարակչության համագործակցությամբ Գյումրիում տեղի կունենա Քրիստոֆեր Դեդեյանի և Մեթյու Դյուբրիքի «Մարզվիր և հաջողիր» գրքի շնորհանդեսը։
Հեղինակները մեկ շաբաթով Հայաստանում են գրքարշավի շրջանակում.
- Քրիստոֆեր Դեդեյան. Հաջողակ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու և մոտիվացիոն խոսնակ, Dedeyan Enterprises Inc.-ի հիմնադիր։
- Մեթյու Դյուբրիք. առագաստանավորդ, CrossFit մարզիչ, ձեռնարկատեր, ունի 18 տարվա մարզչական փորձ։
Գիրքը ներկայացնում է, թե ինչպես սպորտային մտածելակերպը կարող է օգնել բիզնեսում և կյանքում՝ զարգացնելով կենտրոնացում, կարգապահություն ու հաղթողի հոգեբանություն։
Հատուկ հյուր՝ օլիմպիական չեմպիոն Նազիկ Ավդալյան, ով կկիսվի սեփական փորձով՝ հաջողության և հաղթանակի ճանապարհին։ Նրա պատմությունը հզոր օրինակ է այն մասին, թե ինչպես կարելի է վերածնվել նույնիսկ ամենածանր անկումներից հետո ու շարունակել գնալ առաջ հաղթողի մտածելակերպով։
Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել:
English
Русский