Պատմական իրադարձությունների բերմամբ՝ Հայության մի ստվար հատված 17-րդ դարի սկզբին հայտնվեց այլ ափերում: Սովորելով լեզուներ, բանկային ու վարկատվական փոխատվության ձևեր, ուսումնասիրելով տեղի կենցաղն ու սովորույթները հայերը հանդես էին գալիս իբրև աշխարհիկ և հոգևոր գործունեության ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Լայն էր հայ վաճառականության քարտեզը՝ Եվրոպա, Ռուսաստան, Հնդկաստան և այլուր: Վայելելով մեծ հեղինակություն նրանց հաջողվում է տարբեր գաղթօջախներում ստեղծել իրենց շուկաները, զուտ հայկական(ազգային) առևտրական տները, անգամ Ազգային Սահմանադրություն ու հայկական օրենսդրությունը, նրանք հիմնադրում են տպարան՝ հայերեն ամեն տեսակի գրքեր հրատարակելու իրավունքով: Խոջայական կապիտալը իրավմամբ ծառայում էր ոչ միայն առևտրի ընդլայնմանը, այլև մտավոր գործին՝ հրատարակելով կրոնական ու աշխարհիկ բնույթի բազմաթիվ գրքեր, քարտեզներ, տեղեկատուներ։ Անթիվ ու անհամար ճանապարհորդությունները նպաստել էին նրանց գիտական, հասարակական-քաղաքական,փիլիսոփայական պատկերացումների ձևավորմանը: Հ․Հ․Աղախանյանի պատկերավոր բնորոշմամբ, ինչպես մեղուն ծաղիկներից նեկտար հավաքելիս զուգահեռաբար, իր կամքից անկախ նաև փոշոտում է ծաղիկները, բնության կարգի ու շարունակականության պահպանման տեսանկյունից գուցե շատ ավելի կարևոր գործ անելով, նմանապես և հայ վաճառականը իր տեղափոխած ապրանքներով, սեփական կենսակերպով, վարքուբարքով օբյեկտիվորեն նպաստում էր բարքերի փոփոխությանն ու մտածողության զարգացմանը։ Այս առումով հայ վաճառականության գործունեության քննությունը նպատակ ունի ցույց տալու հայերի էական դերակատարությունը համաշխարհային առևտրում՝ դրանով իսկ նպաստելով գլոբալացման արդի դարաշրջանում հայկական ինքնության պահպանմանը։
Համաշխարհային առևտուրը և հայ վաճառականությունը 17-րդ դարում
(0)
Հեղինակ:
Վահան Բայբուրդյան
Ժանր:
Պետք է կարդալ
Հրատ. տարեթիվ:
2023
Էջերի քանակ:
299
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







