(0)
Հեղինակ: Ուիթնի Ջոնսոն
Ժանր: Բիզնես
Հրատ. տարեթիվ: 2022
Էջերի քանակ: 304
Լեզու: Հայերեն

Գիրքը հաստատում է այն կարևոր գաղափարը, որ ընկերությունների և հասարակության կայուն զարգացման հիմքում անհատի աճն է: Այն տալիս է աճի ճանապարհային քարտեզ՝ S-աձև կորի տեսքով, որի գագաթը նվաճելու համար պետք է անցնել մի շարք բեկումնային փուլերով: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են ավելի հստակ պատկերացնել անձնական աճի գործընթացը: Եթե ուզում եք իմանալ ինչպես սկսել, ինչպես թափ հավաքել կամ հասկանալ՝ ինչու եք կորցնում հետաքրքրությունը շատ բաների նկատմամբ, որոնք ձեզ հոյակապ են հաջողվում անել, ապա այս գիրքը ձեզ համար է: Եթե ընկերության ղեկավար եք և առավելագույն արդյունքների հասնելու համար ձեր ընկերության մարդկային կապիտալի արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու ուղեցույցի կարիք ունեք, ապա այս գիրքը նաև ձեզ է ուղղված: Ուիթնի Ջոնսոնի առաջարկած գործողությունների հաջորդականությունը հետևյալն է. զարգացե՛ք ինքներդ, զարգացրե՛ք ձեր մարդկանց, զարգացրե՛ք ձեր բիզնեսը: Ապահովելով աշխատակիցների անհատական աճին նպաստող միջավայր՝ խելացի աճի սկզբունքները կիրառող ղեկավարները նպաստում են ողջ ընկերության աճին:

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ