Գրքում քննարկվում են կազմակերպական ուսուցման տեսակներն ու նպատակները, թրեյնինգների նախագծման, իրականացման և գնահատման սկզբունքները, թրեյնինգավարման էթիկան և կանոնները։ Գիրքը նպատակ ունի ցույց տալ, թե ինչ դեր են կատարում վերապատրաստումները կազմակերպության գործունեության յուրաքանչյուր փուլում և ինչպես կարող են ճիշտ նախագծված ու իրականացված թրեյնինգային ծրագրերը դառնալ կազմակերպության զարգացման իրական գործիք։ Գիրքը նախատեսված է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների, ուսուցման և զարգացման ոլորտի ներկայացուցիչների, մեծահասակների ուսուցմամբ զբաղվող մասնագետների, թրեյներների, թրեյներական կարիերա սկսել ցանկացող անձանց, ինչպես նաև ղեկավարների, սեփականատերերի և հիմնադիրների համար։