loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Գրադարան
Մանկապատանեկան

Տունը, որտեղ... Դատարկ բներ․ գիրք 3

Հեղինակ: Մարիամ Պետրոսյան
(0 — 0 Կարծիքներ)
Ժանր
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ
2024
Էջերի քանակ
430
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#478

Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ ապրում են Ծխամոլը, Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը և այլք։ Հայտնի չէ՝ արդյոք Լորդն իսկապե՞ս սերում է վիշապների ազնվական ընտանիքից, բայց Կույրը հաստատ չի տեսնում, իսկ Սֆինքսն իմաստուն և առեղծվածային է։ Տաբակին, իհարկե, շնագայլ չէ, թեև սիրում է օգուտ քաղել ուրիշների բարիքներից։ Տանը յուրաքանչյուրն ունի իր մականունը, և ամեն ոք մեկ օրում ապրել է այնտեղ այնքան բուռն և հագեցած իրադարձություններ, որ մենք` Արտաքին աշխարհում ապրողներս, շատ հաճախ նույնիսկ մի ամբողջ կյանքի ընթացքում չենք հասցնում ապրել, զգալ ու անցնել այդքան թոհուբոհով։ Տունը յուրաքանչյուրին ընդունում կամ մերժում էր յուրովի: Այն ամփոփում էր բազմաթիվ գաղտնիքներ, իսկ տարօրինակ «կմախքները պահարաններում» անտեսանելի աշխարհի ամենահասկանալի անկյունն են, որտեղ Արտաքին աշխարհից ոչ ոք մուտք չունի, որտեղ դադարում են գործել տարածություն-ժամանակի սովորական օրենքները։ Տունը շատ ավելին է, քան պարզապես գիշերօթիկ դպրոց, որտեղ ապրում են ծնողներից լքված երեխաներ: Տունը նրանց առանձին տիեզերքն է։

Մուտք գործել նախքան ամրագրումը:
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը:
📖
Մեկնաբանություններ դեռ չկան
AI խորհրդատու
Armineh's Library