Բժիշկ դառնալու երազանքով ապրող Ջուդին ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր, շատ հետաքրքիր մի ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։ Ջուդին ինքնավստահ, համարձակ ու սեփական կարծիքն ունեցող աղջնակ է։ Եվ երբ միստր Թոդը հանձնարարում է մի յուրահատուկ նախագիծ անել, նա վերջապես իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորություն է ստանում։ Մեգան Մակդոնալդի՝ հումորով լի գիրքը զվարճալի ու գրավիչ ընթերցանության է մղում երեխաներին, հատկապես երբ մի փոքր «անտրամ» են։ Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։