Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջև օրինաչափություն է պետք հայտնաբերել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականություն է արդյո՞ք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչու՞ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահն վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։