Հավատո՞ւմ եք, որ ունակ եք ավելիին հասնելու։ Երազո՞ւմ եք ավելիին հասնելու մասին, բայց ծանրաբեռնված եք տարբեր պարտավորություններով և առօրյա հոգսերով, թե՞ արդեն հիասթափվել եք շատ բաներից։
Էյնշտեյնն ասել է, որ յուրաքանչյուր երեխա իր մեջ հանճար է պահում։ Մեզանից յուրաքանչյուրն ունի հնարավորություն և իրավունք դառնալու հաղթող։
Հնարավոր է՝ դուք ապրում եք այն, ինչ ես ապրել եմ տարիներ առաջ։ Այն ժամանակ ես փնտրում էի «ուղեցույցներ»՝ խորհուրդներ, որոնք կօգնեին ինձ կողմնորոշվել կյանքում։