loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Գրադարան
Դետեկտիվ

Չարիքն արևի տակ

Հեղինակ: Ագաթա Քրիստի
(0 — 0 Կարծիքներ)
Ժանր
Դետեկտիվ
Հրատ. տարեթիվ
2023
Էջերի քանակ
256
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#428

«Չարիքն արևի տակ» վեպը համաշխարհային գրականության դասական դետեկտիվներից է։ Այն առաջին անգամ տպագրվել է 1941 թ. Մեծ Բրիտանիայում։ Ագաթա Քրիստիի հանրահռչակ հերոսը՝ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, հերթական անգամ ի ցույց է դնում նուրբ դրվագները նկատելու և փաստերը ճիշտ համադրելու կարևորությունը խճճված ու խորամանկ հանելուկները բացահայտելու գործում։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում։ Պուարոն գալիս է կղզի հանգստանալու որպես սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է դառնում, այլև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում են հյուրերից մեկի` պաշտոնաթող կապիտանի սպանությանը։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Մուտք գործել նախքան ամրագրումը:
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը:
📖
Մեկնաբանություններ դեռ չկան
AI խորհրդատու
Armineh's Library