loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Գրադարան
Բիզնես

Հանճար կերտողները

Հեղինակ: Մեց Քեյդ
(0 — 0 Կարծիքներ)
Ժանր
Բիզնես
Հրատ. տարեթիվ
2024
Էջերի քանակ
296
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#399

New York Times-ի տեխնոլոգիական թղթակից Քեյդ Մեցը, օգտվելով Սիլիկոնյան հովտի առաջատարների հետ իր անմիջական շփումներից, վերհանում է այս հիսնամյա հեղափոխության բացառիկ պատմությունը։ Նա բարձրացնում է հարցեր, որոնք վճռորոշ կլինեն գալիք կեսդարյա ժամանակահատվածում․ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու արհեստական բանականությունը։ Արդյո՞ք մոտ է մարդկային մակարդակի բանականությամբ համակարգերի ստեղծումը։ Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի մեր տեղը այդ նոր աշխարհում։ Արհեստական բանականությունը երկար ժամանակ համարվում էր հեռավոր ապագայի երազանք և մնում էր գիտական շրջանակների եզրամասերում։ Սակայն երկու հետազոտող փոխեցին ամեն ինչ։ Նրանցից մեկը 64-ամյա համակարգչային գիտության պրոֆեսոր էր, ով ողնաշարի լուրջ խնդիրների պատճառով նույնիսկ չէր կարող մեքենա վարել կամ ճամփորդել։ Մյուսը՝ 36-ամյա նյարդաբան և շախմատի վարպետ։ Թեև նրանք շարժվում էին տարբեր ուղիներով, բայց և այնպես միասին նրանք արհեստական բանականությունը դարձրին մեր առօրյա կյանքի անբաժան մասը և ստեղծեցին միլիարդներ արժեցող արդյունաբերություն։

Մուտք գործել նախքան ամրագրումը:
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը:
📖
Մեկնաբանություններ դեռ չկան
AI խորհրդատու
Armineh's Library