loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Գրադարան
Կենսագրական

Մեր դավանած ճշմարտությունը

Հեղինակ: Կամալա Հարիս
(0 — 0 Կարծիքներ)
Ժանր
Կենսագրական
Հրատ. տարեթիվ
2025
Էջերի քանակ
420
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#393

Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ:ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերի ու այն մասին, թե որքան դժվար էր 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ:Կամալան պատմում է իր երազանքների, կենսունակության, արդարության հանդեպ կրքի ու իր զարմանալի կյանքի մասին: Այս գիրքը նաև դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման և առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է: 

Մուտք գործել նախքան ամրագրումը:
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը:
📖
Մեկնաբանություններ դեռ չկան
AI խորհրդատու
Armineh's Library