loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Գրադարան
Անձի զարգացում

Սրճարան աշխարհի եզրին

Հեղինակ: Ջոն Պ․ Ստրելեքի
(4.5 — 2 Կարծիքներ)
Ժանր
Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ
2020
Էջերի քանակ
136
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#135

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լինե իմասավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարևոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները և բացվել երջանիկ փոփոխությունների համար։

Մուտք գործել նախքան ամրագրումը:
Հաճախորդների կարծիքները (2)
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը:
ԱՉ
Ալվարդ Չարխիֆալաքյան 22/02/2024 00:13
Եթե դեռ առաջին անգամ եք մոտիվացիոն գիրք ընթերցում, սկսեք այս գրքից, իսկ եթե մի քանիսը արդեն ընթերցել եք, հաստատ այդքան էլ չեք տպավորվի կամ միգուցե հիասթափվեք։ Բայց իհարկե, արժե կարդալ։
ԳՄ
Գոհար Մանուկյան 10/12/2023 14:16
Հիանալի գիրք, հիանալի մտքեր:
AI խորհրդատու
Armineh's Library