Ընթերցասերների ակումբի հերթական հանդիպումը՝ «Գրքային sticker-ներ» թեմայով։
Այս անգամ կաշխատենք թիմերով և կստեղծենք յուրօրինակ գրքային sticker-ներ՝ նախատեսված հենց Արմինեի գրադարանի համար։ Ժամանակն է գործի դնել երևակայությունն ու ստեղծել մի բան, որը հետագայում կդառնա գրադարանի մի մասը։
Հանդիպումը նախատեսված է 11-17 տարեկան ընթերցասերների համար։
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Տեղերը սահմանափակ են։