Ընթերցասերների ակումբի երկրորդ հանդիպումը՝ «Գրքային Bingo» թեմայով։
Եթե սիրում ես գրքեր և ցանկանում ես ծանոթանալ նոր ընթերցասերների հետ, այս հանդիպումը հենց քեզ համար է։ Միասին բացահայտելու ենք միմյանց ընթերցողական հետաքրքրությունները, մասնակցելու ենք հետաքրքիր խաղերի և ստեղծագործական առաջադրանքների։
Հանդիպումը նախատեսված է 11-17 տարեկան ընթերցասերների համար։ Գուցե հենց այստեղ գտնես քո գրքային ընկերոջը՝ մեկին, ով սիրում է նույն գրքերը, ինչ դու։
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Տեղերը սահմանափակ են։