loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի քննարկում
Բոլոր միջոցառումները

«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի քննարկում

Ապրիլի 21-ին ժամը 16:00-ին Արմինեի գրադարանի Գրքասերների ակումբում անցկացվելու է հերթական քննարկումը՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի շուրջ:

Գիրքը պատմում է մարդկային էվոլուցիայի, 70 000 տարի առաջ աշխարհաճանաչողության ի հայտ գալու և համաշխարհային էկոհամակարգի վրա զարգացում ապրող մարդու ազդեցության մասին։

«Ի՞նչ է սպասվում մեզ: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք...»

Քննարկման մոդերատորն է «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը։

Գրքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը 30 հոգի, իսկ մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել։

📅
Օր և Ժամ
Ապրիլ 21
Կիրակի | 16:00
📍
Վայր
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն
Գյումրի , Գայի 1
AI խորհրդատու
Armineh's Library